Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.01.2015 | 00:02

Սեղանի օրհնություն

Օրհնի՛ր, Քրիստո՛ս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրները և ըմպելիքները և շնորհի՛ր հոգու և մարմնի առողջություն, որպեսզի, կրոնավորական պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր պետքերից, Քո բոլոր սրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանը։ Եվ գոհությամբ փառավորենք Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ